Ուժեղ երկրաշարժ Սիրիայում

Ուժեղ երկրաշարժ Սիրիայում

Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել:

7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում:

Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև  Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։

Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published.