ԱԺ-ում շարունակվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկումը. նիստը դռնփակ է

ԱԺ-ում շարունակվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկումը. նիստը դռնփակ է

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ:

Այսօր դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:

Նշենք, որ այսօր կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Leave a Reply

Your email address will not be published.