Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ խոսակցություններին, թե ինչու ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ:
«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան: Մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ խնդիր ենք ձևակերպել, քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին ու որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում ու հասկցություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին», – Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ՀԱՊԿ-ից խնդրել են մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասանատվության գոտին Հայաստանում:
«Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանը, մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել», – նշեց վարչապետը:
Վարչապետն ընդգծեց՝ եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ: