Ո՞ր ոլորտներում է Հայաստանը նահանջել կոռուպցիայի ընկալման ցուցիչում

Ո՞ր ոլորտներում է Հայաստանը նահանջել կոռուպցիայի ընկալման ցուցիչում

ՀՀ կառավարության նիստին «Transparency international» հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեկնաբանել է, թե կոռուպցիայի ընկալման ցուցիչը որքանով է նվազել Հայաստանում։

Ըստ նրա՝ այդ նահանջը վիճակագրորեն զգալի չէ, քանի որ վիճակագրական մեթոդներ են օգտագործվում և երբ նայում ենք, տեսնում ենք, որ նահանջը անքան էլ մեծ չէ։

«Դրանք ստանդարտ սխալի սահմաններում են, և իրավիճակը լուրջ չէ։ Բայց անհանգստանալու կարիք կա, քանի որ 3 միավոր նահանջը քիչ չէ, մանավանդ, եթե այս տարվա ստանդարտ սխալը 2.47 էր»,–ասաց Հոկտանյանը։

Խոսելով պատճառների մասին՝ Հոկտանյանը նշեց, որ չէր ուզենա ընդհանրացումներ անել կամ առանձին ոլորտներ վերցնել ու դրանց մասին խոսել, սակայն ընդհանուր վիճակն է ցույց տալիս, և 6 աղբյուրները, որ Հայաստանի համաթիվը հաշվելիս օգտագործվել է, իսկ առավել մեծ նահանջ գրանցվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրության արդյունքում։

«Դրանք հիմնականում երկու տիպի հարցեր են․ առաջինը՝ բիզնեսը, թե որքան ապօրինի վճարներ են կատարում պետական տարբեր ծառայությունների՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ, կոմունալ վճարներ։ Երկրորդ հարցը, որ նայում են, այն է՝ որքանով են հանրային միջոցներն ապօրինաբար ուղղվում  մասնավորին։ Սովորաբար, դա գնումների և այլ գործընթացների ոլորտն է, երբ տեղի է ունենում հանրային միջոցների օգտագործում, այստեղ նաև միջնորդավորված երևում է «պետության զավթում» երևույթը»,–ընդգծեց նա։

Հոկտանյանի խոսքով՝ խնդիր կա նաև դատական ոլորտի հետ։

«Նշված է դատական իշխանության անկախության խնդիրը, իրավապահ մարմինների բարեվարքության խնդիրը, զսպումների և հակակշիռների հետ կապված խնդիրները, որոնք անուղղակի կապված են սրա հետ, երբ օրենքների և կառավարության որոշումների ընդունումը տեղի են ունենում որոշ խմբերի օգտին»,–եզրափակեց նա։

Leave a Reply

Your email address will not be published.