Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ

Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ

նդկաստանի մայրաքաղաքի մայրամասերից մեկում ընձառյուծը վնասվածքներ է հասցրել առնվազն հինգ մարդու այն բանից հետո, երբ նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք, հայտնում է  Daily Mail-ը:

Համացանցում տարածվել են Ղազիաբադի դատարանի շենքի ներսում տեղի ունեցած միջադեպի կադրերը, որոնք ցույց են տալիս գիշատչի հարձակման հետևանքով տուժած մի քանի տղամարդու: Նշվում է, որ կենդանին փորձել է հոշոտել նրանցից մեկին:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները թափահարում բոցավառ փայտերը և ցանցեր փռում դատարանի շենքի ներսում՝ փորձելով բռնել կենդանուն:

Թե ինչպես է ընձառյուծը հայտնվել շենքում, պարզ չէ։

Ղազիաբադը Նյու Դելիի արևելյան ծայրամասում է և գտնվում է անտառի մոտ, որը ընձառյուծների հայտնի բնակավայր է:

Հնդկաստանում ապրում է առնվազն 12 000 ընձառյուծ:

Leave a Reply

Your email address will not be published.