Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինվորների առողջական վիճակը գնահատվում է նորմալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Լավացման պրոցեսը բավական երկար է, որովհետև մի քանի փուլերով պետք է իրականացվեն. վիրահատական, կոսմետիկ վիրահատական միջոցառումներ։ Ամեն ինչ բարեհաջող ընթցքով գնում է», – ասաց Անահիտ Ավանեսյանը։
Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ են այնտեղի գործընկերների հետ։
Ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմակերպվում է պացիենտների տեղափոխումը Հայաստան:
«Մինչ այժմ 77 պացիենտ է տեղափոխվել Երևան և ստացել բժշկական օգնություն։ Չեմ կարող ասել, որ սա պարզ և հեշտ գործընթաց է, բայց մենք գործարկում ենք բոլոր միջոցները, որ այն պացիենտները, որոնք կարիք ունեն մասնագիտացված բուժօգնության, տեղափոխվեն Երևան»,-ասաց նա։