Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Փարիզ կատարած այցի ընթացքում պարգեւատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, ինչը հանրապետությունում ամենաբարձր պարգեւն է: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Հարգանքի տուրք Ուկրաինային եւ նրա ժողովրդին։ Հարգանքի տուրք քեզ, սիրելի՛ Վլադիմիր, քո խիզախության եւ վճռականության համար»,-գրել է Մակրոնը ՝ գրառումն ուղեկցելով տեսանյութով, որտեղ պատկերված է պարգեւատրման պահը։