Հեռախոսազրույց է տեղի ունեցել Միրզոյանի և Լավրովի միջև

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Միրզոյանի և Լավրովի միջև

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը հեռախոսազրուցի ընթացքում այսօր քննարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմից շեշտվել է 2020թ–ի նոյեմբերի 9-ի, 2021թ.–ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ.–ի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների երկխոսության հարցերը։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.