Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Մահացածները 29 605 են։ Երկրաշարժից տուժած տարածքներից մեր 147 934-ը քաղաքացիներ տարհանվել են այլ մարզեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։