Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 394.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.57 դրամ (նվազել է 1.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 475.36  դրամ (նվազել է 3.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.35 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 398-402 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում է 425-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.66-5.27 դրամով, վաճառվում է 5.42-5.70 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:

Եվրոն գնվում է 418-421 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 5.15-5.20 դրամով, վաճառվում է 5.35-5.40 դրամով:

Leave a Reply

Your email address will not be published.