Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառն ասել է, որ եկեղեցու ներկայացուցիչների և իշխանությունների հանդիպումները 44-օրյա պատերազմից հետո եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում։

«Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։

Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, և նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի և հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», – ասել է Գարեգին Երկրորդը։

Leave a Reply

Your email address will not be published.