Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են ՆԱՏՕ-ի տարածքում ամենամահաբեր բնական աղետը. Սթոլթենբերգ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են ՆԱՏՕ-ի տարածքում ամենամահաբեր բնական աղետը. Սթոլթենբերգ

Թուրքիայի հարավում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են «ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր դաշինքի տարածքում ամենամահաբեր բնական աղետը», հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Anadolu-ն։

Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այցը «կոչված է ցույց տալու ՆԱՏՕ-ի համերաշխությունը վաղեմի անդամ Թուրքիայի հետ փետրվարի 6-ին տեղի ունեցած կրկնակի երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 36 000 մարդու կյանք»։

«ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը հենց սկզբից համակարգել է ՆԱՏՕ-ի օգնությունը։ ՆԱՏՕ-ի խորհուրդը նաեւ որոշում է կայացրել ձմեռային պայմանների համար հարմար կոնտեյներներ եւ վրաններ ուղարկել մեր երկիր»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Սթոլթենբերգին կընդունի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այնուհետեւ Սթոլթենբերգը կուղեւորվի երկրաշարժից տուժած Հաթայի շրջան, որտեղ կհանդիպի երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Աքարը եւ Սթոլթենբերգը կքննարկեն տեղակայման նյութերը, որոնք ՆԱՏՕ-ն կտրամադրի երկրաշարժի զոհերին, եւ կայցելեն այդ օբյեկտների պատր

Leave a Reply

Your email address will not be published.