1 սենյականոց բնակարանի վարձը 180 հազար դրամ է, 2 սենյակինը՝ 250 հազար դրամ, 3 սենյակինը՝ 300 հազար դրամ Որքան էլ զարմանալի է խոսքը չի գնում եվրոպական մայրաքաղաքներից որևէ մեկում տների վարձակալության մասին, այլ վերաբերում է Երևանի՝ այն էլ ծայրամասերում գտնվող բնակարաններին։
Հայաստանում վերջին շրջանի ներգաղթի տեմպերը պատճառ դարձան, Երևանում բնակարանների վարձավճարների թանկացմանը։ Այսօր արդեն մայրաքաղաքում կամ դժվար է վարձով տուն գտնելը, կամ գտնելուց բարձր գինը անխուսափելի է։ Ավելին, բնակարանների սեփականատերերը իրենց տնից հանում են հայերին, և ավելի թանկ գներով բնակարանը վարձակալության են հանձնում արտերկրի քաղաքացիներին։
Առաջարկում ենք դիտել ԲԱՑ TV-իի պատրաստած ռեպորտաժը։