Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ևս Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։