Արցախի ԱԺ-ում քննարկել են առաջիկա նիստի օրակարգը

Արցախի ԱԺ-ում քննարկել են առաջիկա նիստի օրակարգը

Փետրվարի 22-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:

NEWS.am-ը հայտնում է, որ քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և հերթական նիստի աշխատանքների հետ կապված հարցեր:

Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին,  երկրորդ ընթերցման ներկայացված ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխութուն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկման հարցերը:

Ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին:

Նիստը կամփոփվի  պատգամավորների հայտարարություններով:

Leave a Reply

Your email address will not be published.