Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը

Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։

Դրանից 89 134 500 դրամը կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին` մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, 8 326 000–ը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։

Տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիների կացության ծախսերը փոխհատուցելու առաջին որոշումն ընդունվել էր 2023թ հունվարի 12-ին, հատկացվել էր 114 850 900 դրամ, երկրորդ որոշումն ընդունվել էր հունվարի 26-ին, հատկացվել էր 98 490 500 դրամ։ Նախորդ երկու որոշումներով փոխհատուցվել էր մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած ծախսերը։
Նոր հատկացմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։

Leave a Reply

Your email address will not be published.