Հայ-ադրբեջանական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան. վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն.

Հայ-ադրբեջանական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան. վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն.

Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար. ջանքերը հիմնված են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի վրա, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, ներառյալ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացումը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում։ Այս քայլերը միասին պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, ինչը կարտացոլվի խաղաղության պայմանագրում։
Մեր միջնորդությունը կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովումն է՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու՝ վերջին անգամ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և 14-15-ը:
Մենք մեր գործընկերներին փոխանցել ենք նաև ռուսական տեսակետները խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները։ Խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը արմատացած է պատմության մեջ, դրա վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, այնպիսի պայմանների ձևավորում, որոնք կապահովեն երկկողմ համաձայնագրերի ուժը, հուսալիությունը և կայունությունը, որոնք կհանգեցնեն փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հենց դրան է ձգտում Ռուսաստանը, որի համար Անդրկովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ առաջին պլանում կլինեն», – ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.