Այրում քաղաքի մոտ բախվել են «Նիվան» եւ «Honda Insight»-ը. կան տուժածներ

Այրում քաղաքի մոտ բախվել են «Նիվան» եւ «Honda Insight»-ը. կան տուժածներ

Փետրվարի 24-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ:

NEWS.am-ը հայտնում է , որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1990 թ.) և «Honda Insight» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1981 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից: Շ. Ս․-ն և Գ. Կ․-ն հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Leave a Reply

Your email address will not be published.