Մեր գործող իշխանությունները, որոնք ցավոք հրավեր ստանալուց հետո անգամ չեն ներկայացված այս համաժողովին, պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Պրահայում եւ Սոչիում դրանց արած նրանց հայտարարությունները փաստացի դա են: Նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդիր եւ բացահայտ դրա մասին խոսում են: Դա ֆունդամենտալ նահանջ է այն ամենից, ինչինմենք հասել էինք յդ պայքարի արդյունքում: Գործող իշխանությունը իր գործողությունները փաստարկում է աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակով եւ ռազմական պարտությամբ: Նա փորձում է այսօր հիմնավորել, որ այլընտրանք չկա եւ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է Հայաստանը, որ դա բաց է թողնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները եւ Ադրբեջանի ուժային գերկայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն Հայաստանը կորցնի իր տարածքները եւ ի վերջո, ինքնիշխանությունը»,-ասաց նա:Չալաբյանը հարց ուղղեց. «Սակայն արդյոք իսկապես այդպես անհույս է վիճակը, արդյոք մի պահային անբարենպաստ իրավիճակ չի կարող պատճառ հանդիսանալ, որ մենք այսօր հաննվելով երկնչելով շրջենք պատմության այս էջը եւ փաստորեն, փակենք հայ ազգի պատմությունը: Համակերպվենք նրա հետ, որ չունենք ազգային ապագա , որ մենք դառնում ենք համաշխարհային քաղաքակրթության աննշմար, անդդեմ մասնիկ եւ շարունակում ենք այդպես ապրել: Արդյոք մենք իսկապես սպառել ենք մեր ուժերը: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ փորձենք մեր ուժերը իմի բերել, փորձենք մեր մտավոր ներուժը համադրել:
Մենք մեր մեջ նոր միտք, նոր ուժ, նոր լուծումներ պետք է գտնենք այդ պայքարը շարունակելու համար: Պետք է ամենախորքային հարցերը մեզ տանք: Արցախի համար պայքարը պայքար է մեր լինելության համար»: