Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը

Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

«Առաջիկա օրերին կլինի հրամանագիրը։ Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝  երեկ՝ փետրվարի 23–ին, Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը Կառավարության նիստին հայտարարեց, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանն ընտրվել էր 2021 թվականի փետրվարի 11-ին։շ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:

Leave a Reply

Your email address will not be published.