«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել իր անվան շուրջ պտտվող շշուկներին, թե եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին։ Նա ասել է, որ ինքը և իր ընտանիքը գրանցված են և ապրում են Արցախում։ Նա կրկնել է, որ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։ Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը։ Նա նշել է, որ Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը։ Նա հարցրել, թե ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար: Նա խորհուրդ է տվել՝ լավ հիշել փետրվարի 23-ի դեպքերը, ստորագրված հրամանագիրը և այդ առթիվ հնչեցված ուղերձը:
Մանրամասն BacTV-ի պատրաստած տեսանյութում