Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ներկա են եղել նաև ՌԴ խաղաղապահները

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները հանդիպել են. ներկա են եղել նաև ՌԴ խաղաղապահները

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published.