ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, որից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: