Արսենյանը դատվելու փոխարեն դարձավ Ջերմուկի քաղաքապետ, իսկ Պապիկյանը 100 միլիոն դրամի «նվեր» է ստանում ՝բնակարանում զեղչի տեսքով․ Դանիել Իոաննիսյան

Արսենյանը դատվելու փոխարեն դարձավ Ջերմուկի քաղաքապետ, իսկ Պապիկյանը 100 միլիոն դրամի «նվեր» է ստանում ՝բնակարանում զեղչի տեսքով․ Դանիել Իոաննիսյան

Երեկ «Հետք»–ը գրել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է հրապարակմանը․ «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ։

Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։

Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ։

Leave a Reply

Your email address will not be published.