Sputnik Արմենիա-ի տվյալներով պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պետությունից աջակցություն կստանան 2023թ-ի հունվար և փետրվար ամիսների համար` 1 անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով։
Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 6.6 մլն դրամ։
Նախարարության տվյալներով` միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցություն կտրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին։