ՇՏԱՊ․ Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել բնակիչների. ընթանում են բախումներ

ՇՏԱՊ․ Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել բնակիչների. ընթանում են բախումներ

ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», – ասել է աղբյուրը։
Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։ «Դիվերսանտների հարձակման է ենթարկվել երկու գյուղ՝ Լյուբեչանեն և Սուշանին: Այժմ պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Leave a Reply

Your email address will not be published.