ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ ուժայինները օպերացիա են իրականացնում Բրյանսկի մարզի տարածք ներխուժած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Գերատեսչությունը հայտնել է, որ Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԴԾ-ն գործողություն են իրականացնում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», – ասել է աղբյուրը։
Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։
«Դիվերսանտների հարձակման է ենթարկվել երկու գյուղ՝ Լյուբեչանեն և Սուշանին: Այժմ պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։