ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Սպասվում են Բոնոյի մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։
Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: