Պաշտոնանկություններ կառավարությունում․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Պաշտոնանկություններ կառավարությունում․ Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է։ Նրա խոսքով կարմրուկն, ի տարբերություն քովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է։ Այնուհետև նշեց, որ մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու, ճիշտ ժամանակին զսպելու և լավ արդյունք ունենալու նաև բուժման ընթացքում։

«Ուրեմն, ուրբաթ օրվանից, հենց առաջին դեպքի հաստատումն ունենալուց հետո, իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են բոլոր մասնագետները տարբեր ոլորտներից՝ նեղ մասնագետներ, բացի դրանից մենք ունեինք քովիդի ժամանակ ստեղծված միջազգային մասնագետների խումբ, որն այս ընթացքում գործել է, և շարունակվելու է գործել։ Մասնագիտացված խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, մենք հավաքագրում ենք օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկատվութունը և նոր որոշումները համապատասխանեցնում ենք իրավիճակին»,–ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Ավանեսյանն նշեց, որ այս պահին մարզերում սահմանափակող գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այս պահին պացիենտների մեծ մասը Երևանից են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published.