Երկրաշարժեր, փլուզումներ, ձնահոսք Թուրքիայում․ Միջազգային լուրերն այսօր (տեսանյութ)

Երկրաշարժեր, փլուզումներ, ձնահոսք Թուրքիայում․ Միջազգային լուրերն այսօր (տեսանյութ)

Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժին զուգահեռ տեղի էք ունեցել նաև ձնահոսք, որի հետևանքով ձնահոսքի տակ դահուկորդներ են մնացել։ Ձնահոսքն իջել է Օլղունլար գյուղի Յայլալար բարձրահարթում դահուկ քշող քաղաքացիների վրա։

Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, ևս 7-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվող կնոջը սպառնում է ավելի քան 3000 տարվա ազատազրկում: Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է եղել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն է։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 80-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published.