Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամով

Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կանանց տոնի առթիվ կարգադրել է Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել վաթսուն հազար դրամի չափով:

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել  վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է կարգադրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.