Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչը 5 տարով արտաքսվել է Կատարից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչը 5 տարով արտաքսվել է Կատարից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը 5 տարի ժամկետով արտաքսվել է Կատարից։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ պատճառն անհասկանալի է։

«Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին մոտ մեկ օրով պահեցին, հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են, բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սերոբյանը:

Նա լրագրողներին խնդրել է օգնել՝ հասկանալու, թե ինչու են արտաքսել Հայկ Նազարյանին։

Leave a Reply

Your email address will not be published.