ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ասաց․
«ՊՆ-ն ոչինչ չի արել, որ պարզվի իմ երեխայի ճակատագիրը, միայն ծնողների անձնական ջանքերով և ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանը 2021թ-ի նոյեմբերին հանձնեց մեր երեխաների մասունքները»։
Նա նշեց, որ բանկերում, անձնագրային բաժանմունքում պետք է լինեն առանձին բազաներ, որոնք կսպասարկեն զոհվածների ծնողներին՝ ավելորդ անախորժություններից խուսափելու համար։
«Գնացել եմ, որ անձնագրային բաժնից երեխային գրանցումից հանեմ, չեք պատկերացնի այն խայտառակությունը, որ կար այնտեղ։ Ինչու չկա ծառայություն, որ ծնողները առանց այն էլ վատ վիճակում, այդքան հերթերի մեջ չկանգնեն։ Ինչ է՝ իրենք առաջին ագնամ ինձանի՞ց լսեցին, որ անձնագրայինում խնդիր է լինում։ Ստացվում է, որ ես պետք է գամ իրենց ասեմ՝ գիտեք ինչ, հերթի մեջ ընկա՞։ Ասում են նախկինները, բայց հիմա ավելի խայտառակ վիճակ է»,- ասաց Նաիրա Մելիքյանը։