Հայկական մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հատատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Այո, արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Պատճառը դեռևս հայտնի չէ, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասաց Թորոսյանը:
Մամուլում շրջանառվող լուրերով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերում: