Հայաստանից Արցախ տանող և Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նշելով, որ առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
«Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը»,– ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։