Պայթյուն Աֆղանստանի հյուսիսում. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Պայթյուն Աֆղանստանի հյուսիսում. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Շուրջ մեկ շաբաթ է Վրաստանում բողոքի ցույցեր են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծի ընդունման հետ կապված։ Ցուցարարները 2 պահանջ են ներկայացրել իշխանություններին առաջինը՝ չեղարկել «օտարերկյա գործակալների վերաբերյալ» օրենքը և ազատ արձակել նախորդ օրվա ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածներին։

Վրաստանի ՆԳՆ-ը ցուցարարներին հորդորել է չդիմել անօրինական գործողությունների, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի գործել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, սակայն ընթացող ցույցի մասնակիցների մի մասը այդքան էլ խաղաղ ցուցարարներ չեն եղել։ Թբիլիսիի կենտրոնում նույնիսկ կրակոցներն են հնչել և այդ պատճառով ոստիկանությունը ջրցան և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ցուցարարները հակագազ են հագել` ոստիկանական միջոցներից պաշտպանվելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեր են կատարեր նաև խորհրդարան մտնելու, սակայն ոստիկանական ուժերին հաջողվել է կանխել այն։ Այնուհետև Վրացագետ Ջոնի Մելիքյանը հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ներիքն եւ արտաքին ճնշումների արդյունքում հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին» օրինագծերը, իսկ թե ինչ որոշում կկայացնեն դեռ պարզ չէ։ Վրացական Առաջին ալիքի տվյալներով՝ իրավապահները բերման են ենթարկել 133 մարդու։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանրահավաքի ժամանակ տուժել է նախարարության մոտ տասը աշխատակից։

Մանրամասները՝  տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published.