Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը. Զախարովա

Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը. Զախարովա

Ռուսական կողմը համապատասխան կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ շփումները պահպանվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ՌԴ ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։

Դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանների» կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի բնակչության 120 հազար, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։

Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որով Արցախին էներգամատակարարում է իրականացվում Հայաստանից, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային հոսանքազրկումներ են։

Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնների համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղերի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմում։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջը և Ադրբեջանին կարգադրել չխոչընդոտել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ապրանքների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին։

Leave a Reply

Your email address will not be published.