Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը: Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել:

Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ չեն, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:
Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»,–գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published.