Արցախում երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր. պետնախարար

Արցախում երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր. պետնախարար

Հանրապետությունում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նշել է. «Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը»:

Leave a Reply

Your email address will not be published.