Արցախի խորհրդարանում հանդիպել են նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ

Արցախի խորհրդարանում հանդիպել են նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, որի ժամանակ քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին  տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

Leave a Reply

Your email address will not be published.