«Ժողովուրդ» օրաթերթը գրում է՝ տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի: Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր: Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:
Մանրամասներին ծանոթացեք դիտելով Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը