Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վրացական համարանիշներով Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վրացական համարանիշներով Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմմաբ ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով Կ. Քալաշյանը, ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Արկադի Հ.-ն, 17-ամյա Ալվարդ Հ.-ն և 40-ամյա Նաիրա Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Leave a Reply

Your email address will not be published.