Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ-ից, հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published.