Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում. Մարուքյանի արձագանքը Հաջիևին

Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում. Մարուքյանի արձագանքը Հաջիևին

Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կերպ է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», – գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում:

Հաջիևը կիրակի օրն ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նա հայտնել էր, որ նման մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը: Հաջիևը շեշտել էր, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Leave a Reply

Your email address will not be published.