«Ճանապարհների բացումը օգուտ է Թուրքիային»․Անդրանիկ Իսպիրյան

«Ճանապարհների բացումը օգուտ է Թուրքիային»․Անդրանիկ Իսպիրյան

Բաց TV-ին հարցազրույց է իրականացրել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ, հասկանալու համար թե ի՞նչ կտա Հայաստանին  Թուրքիայի հետ ճանապարհների բացումը, եթե Մարգարայի կամուրջը նորոգված է, Հայաստանից ազատ ելումուտ կարող են անել Թուրքիա, ապա ինչո՞ւ է այժմ Անիի կամուրջը նորոգելու հարցը քննարկվում, և հիմնականում ի՞նչ նպատակով է ծառայելու այն։

Հայաստանից ազատ ելումուտ դեպի Թուրքիա կարող են անել Մարգարայի կամրջով, սակայն  ինչո՞ւ է այժմ Անիի կամուրջը նորոգելու հարցը քննարկվում:

-Անիի կամրջի մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսեցին իրենց ասուլիսում։ Իրենք երկուսով խոսեցին, որ նախատեսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում ամեն մեկը իր կողմից վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Շատերի մոտ դա թյուրըմբռման տեղիք տվեց, քանի որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը։ Դա պատմական կառույց էԱխուրյան գետի վրա, այսինքն դա երկու երկրները իրար միացնող հաղորդակցության ուղի չէ, դա ընդհամենը պատմական, մշակութային կառույց է, ինչպես եկեղեցին։ Դրա վրայով կազմակերպել փոխադրում, տեղափոխում հնարավոր չէ, դա խորը ձորի ներսում ժայռերի միջև պատմական Անիի հայտնի կամուրջն է, որը մետաքսի ճանապարհն է եղել և կապել է արևելքը արևմուտքի հետ։ Այսինքն սա երկու երկրներին իրար մոտեցնող սինվոլիկ քայլ է։ Նոր կամուրջի կառուցում էլ այդտեղ նախատեսված չէ։

Ո՞րն է Մարգարայի եւ Անիի կամուրջների տարբերությունը:

-Մարգարայի կամուրջը, դա ժամանակակից կամուրջ է, որով մարդիկ կարողանում են գնալ և գալ, իսկ Անիի կամուրջը 10-րդ դարում կառուցված կամուրջ է, որը օգտագործվել է մինչև Անի կործանումը, մինչև սելջուկների կողմից Անիի ասպատակելը։ Կամուրջը այն ժամանակ կենդանիների, մարդկանց  համար է նախատասված եղել։Այն հիմա քանդված է, փլված, սյուների մի մասը մեր կողմում է, իսկ  մյուս մասը իրենց կողմում։

Ի՞նչ կտա հնարավոր ճանապարհների բացումը Հայաստանին:

-Հնարավոր ճանապարհների բացումը այս պահի դրությամբ ավելի շատ բան կտա Թուրքիային քան Հայաստանին։ Թուրքիային Հայաստանում տնտեսական, քաղաքական ազդեցություն կտա։

Տարածաշրջանում՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, դա կարո՞ղ է, որևէ նշանակություն ունենալ։

-Մինչև չկարգավորվի հայ-ադրբեջանական հարաբերություները Թուրքիան ընդհանրապես մտադրություն չունի Հայաստանի հետ ռեալ քայլեր

իրականացնի իր հարաբերությունների կարգավորման ուղությամբ։

 Հարցազրույցը՝ Սվետա Վարդանյանի

 

 

Leave a Reply

Your email address will not be published.