Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նրա խոսքով՝ Լավրովը Միրզոյանի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Զախարովան ասել է, որ բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները, ներառյալ Լաչինի միջանցքի և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Այնուհետև հավելել՝ «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում: