Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ-ում և բոլորը սպաներ են։ Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նախնական տվյալներով հնարավոր է՝ նախաքննությամբ զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր բաժինը։
Մանրամասները՝ տեսանյութում: