ՀՀ-ում ու Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ Թովմասյան

ՀՀ-ում ու Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:

Հանձնաժողովի նախագահը հրատապ գրություններով դիմել է միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե՛ Ալիեւի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», իսկ Արցախը` «Ադրբեջան», թե՛ արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ` հումանիտար աղետի ծանրագույն հետեւանքներով, թե՛ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության շփման գծերի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով:

«Ադրբեջանի ագրեսիայի եւ ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները: Փաստ է այն, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այլեւ չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է` երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը»,- նշել է պատգամավորը:

Մանրամասն ՝ նյութի աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published.