«Որոշումն անհիմն է և ապօրինի»․ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է

«Որոշումն անհիմն է և ապօրինի»․ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի, լրատվամիջոցներին հայտնել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Պաշտպանն ընդգծել է՝ դատարանի որոշումն անհիմն ու ապօրինի են գնահատում։

«Առնազն ապօրինի և անհիմն որոշում է: Պատրաստվում ենք վռճաբեկ բողոք ներկայացնել»,- ասել է Հակոբ Ենոքյանը։Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր։ ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ: Երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը:Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում:

 

Leave a Reply

Your email address will not be published.