Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Հայտնում եմ, որ քիչ առաջ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին: Միաժամանակ, տեղեկացնում եմ նաև, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.